Նորագույն շրջանի գրականություն
Նախագծի հիմնական թեման
Եղիշե Չարենցի «Տաղարանը»որպես միասնական բանաստեղծությունների
շարք
Նախագծի նպատակը
ՈՒսուցանել հայ հանճարեղ
բանաստեղծ Չարենցի «Տաղարանը», որին հատուկ են սայաթնովյան զգացմունքայնությունը և
ոճական գուներանգները
Նախագծի էֆեկտիվությունը
Թեման լավ յուրացնելու համար կարդալ անբողջ շարքը,ցույց տալ
առանձին տաղերի կապն ու անցումը:Ընտրել առանձին տաղեր,որոնք պետք է սովորեն անգիր,ինչպես՝«էլի
գարուն կգա»,«Կ ուզեմ հիմի փչե զուռնեն»,«Երբ էս հին աշխարհը մտա ես»,«Երազ տեսա»,«Ամեն
տեսակ երգ երգեցի»,«Ես իմ անուշ Հայաստանի»
Նախագծի ընթացքը
Աշակերտները ներկայացնում են Չարենցի կյանքը՝այն կապելով«Տաղարանի»
ստեղծագործական պատմությանը:Ներկայացնում ամբողջ շարքը որը նվիրված է Արփենիկ Չարենցին:Արտահայտիչ արտասանում
են բանաստեղծությունները:Հնչում են համապատասխան երգերը:«Ես իմ անուշ Հայաստանին» երգում
են նախագծի բոլոր մասնակիցները:Ներկայացնում են ասույթներ ՝նվիրված Չարենցի ստեղծագործություններին:
Մասնակիցների հասակը
Նախագծում ընդգրկված են
11-րդ և12-րդ դասարանների աշակերտները:
Նախագծի տևողությունը՝2 ժամ:
Ստացվող արդյունքը
Բաանաստեղծական շարքի յուրացումը արդյունավետ լինելու համար՝
ա)զուգահեռ կարդալ Սայաթ-Նովայի բանաստեղծություններից
բ)ստեղծել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության էպիֆիլմը
գ)վերստին կարդալ Մ.
Սարյանի ևՎ.Սարոյանի ասույթները վերոհիշյալ բանաստեղծության վերաբերյալ
Նախագծի ռեսուրսները
ա)երգերի ձայնասկավառակ
բ)երաժշտական կենտրոն
գ)գրքեր,մատիտներ,նկարչական տետրեր
դ)Հայաստանի բնությունը պատկերող նկարներ
Առարկայի առարկայական
կապը
ա)երաժշտություն
բ)նկարչություն
Նախագծի հեղինակ՝
Թագուշ Սարգսյան
Հեղինակի էլէկտրոնային
փոստը
tagushsargisjan@gmail.com
No comments:
Post a Comment